Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 22/08/2025 11:00
Վարող ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Աշխատանքային խորհրդակցություն
Բովանդակություն *

Սույն թվական օգոստոսի 22-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ գնումների, զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի և վերոնշյալ երկու բաժինների աշխատակիցների մասնակցությամբ:

Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն հարց ուղղեց աշխատակիցներին թե որոնք են պայմանագրերի և համաձայնագրերի ժամկետների ուշացման պատճառները, որին ի պատասխան Մկրտչյան Արտյոմը նշեց, որ գործին տիրապետում է պայամնագրային աշխատող Արևիկ Մելքոնյանը՝ ծանուցման հետ կապված հարցերով զբաղվում է Արևիկը, որին ի հավելում Արևիկը նշեց, որ մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը որևէ պայմանագրի և համաձայնագրի հետ կապված խնդիր չի եղել:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը պահանջեց խորհրդակցության ավարտից հետո ներկայացնել Սոթք, Տրետուք և Կախակն բնակավայերերում իրականացվող շինարարություների հետ կապված համաձայնագրերը:

Հանձնարարեց Արտյոմ Մկրտչյանին բաժնում կատարել աշխատանքի բաժանում և որ բոլորը բաժնում տեղյալ լինեն պայմանագրերի և համաձայնագրերի ժամկետներից:

Կարեն Մկրտչյանը նշեց, որ բաժնում խնդիրներ լինելու դեպքում պատասխանատվությունը կրելու է բաժնի պետը:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը հանձնարարեց մինչև օրվա վերջ ներկայացնել այն կազմակերպությունների ցանկը, որոնք ծանուցվել են, սակայն պայմանագրեր կնքված չեն: Հանձնարարեց նաև առավել ուշադիր լինել քաղաքի արտաքին տեսքին:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ կարեն Մկրտչյանը նշեց, որ Արտյոմ Մկրտչյանը կշարունակի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարումը: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ճշտումներ կատարեց Բանդեր թաղամասի շինարարության վերաբերյալ, որին ի պատասխան քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Մնացականյանը նշեց, որ փաստաթղթերի թվայնացում չի կատարվել, քանի որ աշխատանքները դեռ չեն ավարտվել: Խիստ հանձնարարական տրվեց շինթույլտվությունների ժամկետների պահպանման ուղղությամբ, հանձնարարվեց մինչ օրվա ավարտ ներկայացնել թերությունները: Արտյոմ Մկրտչյանին հանձնարարվեց աշխատակիցներին բաշխել տարածքներ, որպեսզի հետևեն շինարարությունների ընթացքին և ամբողջական տեղեկատվություն ունենան իրենց կցված տարածքում կատարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև խիստ հետևեն տեխհսկողների աշխատանքին՝ այցերի ժամանակ տեղում կազմեն արձանագրություններր տեխհսկողների հետ և թերությունները ներկայացնեն համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը նշեց, որ կատարողականները պետք է ընդունել միայն ստուգելուց հետո, մինչև ընդունելն ու մուտքագրելը անպայման պետք է ստուգել:

Համլետ Գասպարյանին հանձնարարվեց կազմել նախագիծ Վարդենիս համայնքի մուտքի մոտ գտնվող հուշարձանի վերականգնման համար(արևային լուսերի տեղադրում, արձանի վերականգնում, տարածքի սալիկապատում)՝ և կատարելով նաև մոտավոր հաշվարկ:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ևս մեկ անգամ հանձնարարեց ստուգել շինթույլտվությունները և ներկայացնել հայտնաբերված խնդիրները:

Խորհրդակցության ավարտին  անդրադարձ կատարվեց ավատական փաստաթղթերը ֆինանսական բաժին ներկայացնելուն՝ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը նշեց, որ փաստաթղթերը պետք է ներկայացնի միայն Արտյոմ Մկրտչյանը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner