Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 1-ին կետերով և հիմք ընդունելով «Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի 05.09. 2019թվականի գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է. 1.Վարդենիս համայնքի ավագանու 20 մայիսի 2019թ-ի «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 46-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) Որոշման հավելված 1-ում Վարդենիս համայնքապետարան բաժնի 44-րդ տողի «1,0 73000 8000 81000» թվերը փոխարինել համապատասխանաբար` «1,0 83000 8000 91000» թվերով, իսկ ընդամենը տողի ,, 49 5334600 376000 5710600 ՛՛ թվերը համապատասխանաբար ,,49 5344600 376000 5720600՛՛ թվերով:
2) Որոշման հավելված 2-ում «Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ բաժնի 18-րդ տողի «0,5 36376 4000 40376» թվերը փոխարինել համապատասխանաբար` «1,0 72752 8000 80752» թվերով, իսկ ընդամենը տողի ,, 19 1396632 148000 1544632՛՛ թվերը համապատասխանաբար ,, 19 1433008 152000 1585008՛՛ թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 01. 11. 2019թվականից: |