Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.05.24 ԱՊՐԻԼԻՆ 30-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Զի յոյժ գեղեցիկ էր եւ երգէր ձեռամբ․․․Պատմահայր Մովսես ԽորենացիԱպրիլի 30-ին Ծովակի մշակույթի տանը օրը տոնական էր և լցված վառ ժպիտներով։ Ծովակ բնակավայրի ՛՛Art՛՛ պարային համույթի սաները՝ պարուսույց Մերի Վարդանյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ, հանդես եկան հաշվետու համերգ-միջոցառմամբ։ Հաշվետու համերգին ներկա էին Ծովակ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, Վարդենիսի համայնքապետարանի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, Ծովակի մշակույթի տան տնօրեն Շահեն Հովհաննիսյանը և այլք։Ողջույնի, շնորհավորական խոսքով հանդես եկավ Ծովակի վարչական ղեկավարը, ով մասնավորապես նշեց ու շնորհակալություն ... Մանրամասն
01.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Շնորհավո՛ր տոնդ, Հայ աշխատավոր Սրտանց և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ, Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:Մշտապես արժևորվել, բարձր գնահատանքի է արժանացել աշխատավոր, բարիք արարող, ստեղծագործ մարդը՝ արդարացիորեն համարվելով պետության զարգացման հիմնասյուներից մեկը:Հարկավ, կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուրի անձնվեր, նվիրական աշխատանքը, գիտելիքները, ներուժը, անհատական ջանքը, նվիրումը, ներդրումն` իր բնագավառում։Հիրավի բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արդարացված վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու ... Մանրամասն
01.05.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող «Սևան» ազգային պարկի և հարակից տեղամասերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին տեղեկացվում է, որ սեղմ ժամկետներում աղբահանության պայմանագիր կնքեն աղբահանություն իրականացնող կազմակերպությունների հետ՝ նշված տարածքների սանիտարական վիճակի բարելավման և պահպանման նպատակով։ Պայմանագիր չկնքելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն կկիրառվի վարչական տույժ:

30.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար ... Մանրամասն
30.04.24 ԱՊՐԻԼԻՆ 29-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Պարի միջազգային օրվա կապակցությամբ Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ներկա գտնվեց Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կազմակերպված հաշվետու համերգին։Հաշվետու համերգով հանդես եկավ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի պարուսույց, Antonyan Dance studio-ի գեղարվեստական ղեկավար Ժաննա Անտոնյանի պարային համույթը։Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը, ով շնորհավորեց պարային համույթի սաներին և մաղթեց փայլուն բեմելներ, ինչպես նաև նշեց՝ պարարվեստն իր մեջ ամփոփում է ազգի մշակութային ու պատմական արժեքները, ներկայացնում հայրենական ու հայկական գանձերն անձայն, պատմում ... Մանրամասն
29.04.24 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 29-ին, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի, բաժինների պետերի, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ։Նախ ամփոփվեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները, ապա անդրադարձ կատարվեց առաջիկա անելիքներին:Համայնքի ղեկավարին պատասխանատու աշխատակիցները ներկայացրին համայնքի սեփական եկամուտների կատարողականի հաշվետվությունը՝ ըստ բնակավայրերի, այնուհետև անդրադարձ եղավ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին, դրանց որակով և սահմանված ժամկետում իրականացման հսկողությանը:Քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner