16.09.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Սեպտեմբերի 16-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, բաժինների պետերը, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենը, Վարդենիսի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի ղեկավարը։Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները։Խորհրդակցության ընթացքում քննարկվեց սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց՝ ուշադրության կենտրոնում պահել Վարդենիս քաղաքի և բնակավայրերի գանձումների հավաքագրման աշխատանքները՝ դրանք հասցնելով առավելագույնի, ...
Մանրամասն |
|
12.09.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Սեպտեմբերի 11-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Հանդիպմանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտային մասնագետները։ Քաղաքացիները դիմեցին գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերից օգտվելու, բնակարանային պայմանների բարելավման, սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանքի տեղավորման, անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումներն ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
|
|
12.09.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Տեղեկացվում է Վարդենիս համայնքի ազգաբնակչությանը, որ մշակվել է «Տեսել եմ» հարթակը ( https://teselem.am/), որի միջոցով քաղաքացիները կկարողանան իրենց նախընտրած համայնքապետարանին կամ ՀՀ ՏԿԵ նախարարությանը ներկայացնել տվյալ համայնքի տարածքում արձանագրված տարաբնույթ խնդիրները։ Նշյալ էլեկտրոնային գործիքների ստեղծման նպատակը տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ընդլայնումն է, այդպիսով նաև՝ ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Ձեր կողմից նկատելի տարաբնույթ խնդիրները համայնքներին իրազեկելու և դրանց արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով կարող եք մուտք գործել ( https://teselem.am/) հարթակ, ցանկից ընտրել ձեր նախընտրած համայնքը և այնտեղ գրանցել ձեր հաղորդագրությունը։
|
|
10.09.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Վարդենիս քաղաքի Երիտասարդության 3, 11 և Արզոյան 2 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքներում կառուցվում են դիտահորեր, ինչպես նաև հիմնանորոգվում կոյուղագծեր։ Վերջապես մաքրվել են տարիներ շարունակ աղբով ու գարշահոտությամբ լցված սելավատար խողովակները, որոնք էական նշանակություն ունեն տեղումների ու մակերեսային ջրերի հեռացման գործում։ Աշխատանքներն իրականացվում են Վարդենիսի համայնքապետարանի և <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ կողմից։
|
|
08.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
People in Need-ը հրավիրում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գործող ՔՀԿ-ներին և նախաձեռնողական խմբերին դիմելու սոցիալական ծառայությունների աքսելերատորին: Աքսելերատորն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։ Այն համատեղ նախաձեռնություն է, որը համակարգում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել խոցելի խմբերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանվածներին, ներդնելով և հասանելի դարձնելով նորարարական սոցիալական ...
Մանրամասն |
|
05.09.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՄԽԻԹԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Մխիթար Կարապետյանին և աշխատակիցներին։ Համայնքի ղեկավարը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց ներկաներին, արժևորեց իրացրած մարդասիրական առաքելությունն ու աշխատանքը, մաղթեց տոկունություն, նորանոր ձեռքբերումներ՝ պատվաբեր առաքելության իրականացման ճանապարհին, այնուհետև 11 աշխատակցի պարգևատրեց շնորհակալագրերով՝ անձնուրաց, բարեխիղճ, բարձր պատասխանատվությամբ, նվիրումով ու պատվով իրականացրած աշխատանքի, մարդկանց կյանքը, անվտանգությունն ու բարօրությունը պաշտպանելու, դժվարին ու պատվաբեր առաքելության համար։1․ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ Վարդենիսի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |