16.10.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև ազդարարում տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք:
|
|
16.10.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈՒՇԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄ
|
Հոկտեմբերի 15-ին Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ տեղի ունեցավ հուշանկյունների բացում՝ նվիրված Վարդենիս համայնքի սպորտի նվիրյալ մարզիչներին և մարզադպրոցի լավագույն մարզիչներին ու մարզիկներին:Այնուհետև շահագործման հանձնվեց կապիտալ վերանորոգված և կահավորված հանդերձարանները։ Ծրագիրը հովանավորվել էր «ՍՕՍ» արևելքի քրիստոնյաներ ոչ առևտրային կազմակերպության կողմից։Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը և բաժնի աշխատակիցները, «ՍՕՍ» արևելքի քրիստոնյաներ ոչ առևտրային կազմակերպության թիմի ղեկավար Սարգիս Հակոբյանը, Ծրագրերի պատասխանատուի ...
Մանրամասն |
|
15.10.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։
Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ ։ Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
14.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը հոկտեմբերի 15-ին, ժամը 11։00-ից մինչև 17։00 րոպե կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
12.10.25
"ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2025" ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ։
|
Ս/թ հոկտեմբերի 12-ին Մեծ Մասրիկ բնակավայրի արհեստական խոտածածկ փոքր խաղադաշտում մրցաշարի Ա և Բ խմբերի փուլային խաղերից հետո հայտնի դարձան առաջին և երկրորդ տեղերը գրաված այն թիմերը, որոնք շարունակելու են պայքարը կիսաեզրափակիչ փուլում։ <<Ծովակ>> -Ակունք-1>> <<Վարդենիս-2>> - <<Չաուշ>> թիմերը կիսաեզրափակիչ փուլում կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար։
|
|
09.10.25
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՏՈՆԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ
|
Հոկտեմբերի 7-ին Վարդենիսի մանկական գրադարանում, տնօրեն Բելլա Սարգսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ տոնական ցերեկույթ՝ նվիրված վարդենիսցի գրող, բանաստեղծ և 9 գրքի հեղինակ Սվետլանա Կարապետյանին։Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր ջերմ, անկեղծ և հուզիչ մթնոլորտ։ Ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, բանաստեղծի ընտանիքի անդամները, հարազատները և հյուրերը։Տիկին Սվետլանայի դուստրերը հանդես եկան գեղեցիկ երգերով՝ նվիրված իրենց մայրիկին, ինչը միջոցառմանը հաղորդեց ընտանեկան և հուզական երանգ։Հյուրերը հնարավորություն ունեցան հարցեր ուղղել գրողին՝ նրա կյանքի, ստեղծագործական ուղու և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։ Սվետլանա Կարապետյանը պատմեց իր ստեղծագործական ներշնչման ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |