02.05.24
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
|
Այսօր Վարդենիսի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ «Անդրանիկ 09»-«ՈՒրարտու 09» հանդիպումը, որն ավարտվեց մեր պատանի ֆուտբոլիստների հաղթանակով։ «Անդրանիկ 09» - «ՈՒրարտու 09» Մեծ սիրով շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Հաղթական գոլը հեղինակեց Էրիկ Անտոնյանը
|
|
02.05.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Սիրելի՛ փոքրիկներ, մայիսի 4-ին, ժամը 15:00-ին մեծ սիրով հրավիրում ենք ձեզ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ, որտեղ տեղի կունենա մանկական, զվարճալի, ուրախ կրկեսային հետաքրքիր ներկայացում։ Մուտքն ազատ է, սիրով կսպասենք ձեզ։
|
|
01.05.24
ԱՊՐԻԼԻՆ 30-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Զի յոյժ գեղեցիկ էր եւ երգէր ձեռամբ․․․Պատմահայր Մովսես ԽորենացիԱպրիլի 30-ին Ծովակի մշակույթի տանը օրը տոնական էր և լցված վառ ժպիտներով։ Ծովակ բնակավայրի ՛՛Art՛՛ պարային համույթի սաները՝ պարուսույց Մերի Վարդանյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ, հանդես եկան հաշվետու համերգ-միջոցառմամբ։ Հաշվետու համերգին ներկա էին Ծովակ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, Վարդենիսի համայնքապետարանի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, Ծովակի մշակույթի տան տնօրեն Շահեն Հովհաննիսյանը և այլք։Ողջույնի, շնորհավորական խոսքով հանդես եկավ Ծովակի վարչական ղեկավարը, ով մասնավորապես նշեց ու շնորհակալություն ...
Մանրամասն |
|
01.05.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Շնորհավո՛ր տոնդ, Հայ աշխատավոր Սրտանց և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ, Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:Մշտապես արժևորվել, բարձր գնահատանքի է արժանացել աշխատավոր, բարիք արարող, ստեղծագործ մարդը՝ արդարացիորեն համարվելով պետության զարգացման հիմնասյուներից մեկը:Հարկավ, կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուրի անձնվեր, նվիրական աշխատանքը, գիտելիքները, ներուժը, անհատական ջանքը, նվիրումը, ներդրումն` իր բնագավառում։Հիրավի բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արդարացված վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու ...
Մանրամասն |
|
01.05.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող «Սևան» ազգային պարկի և հարակից տեղամասերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին տեղեկացվում է, որ սեղմ ժամկետներում աղբահանության պայմանագիր կնքեն աղբահանություն իրականացնող կազմակերպությունների հետ՝ նշված տարածքների սանիտարական վիճակի բարելավման և պահպանման նպատակով։ Պայմանագիր չկնքելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն կկիրառվի վարչական տույժ:
|
|
30.04.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |