Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.05.24 ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
⚽️Այսօր Վարդենիսի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ «Անդրանիկ 09»-«ՈՒրարտու 09» հանդիպումը, որն ավարտվեց մեր պատանի ֆուտբոլիստների հաղթանակով։
«Անդրանիկ 09» 1️⃣-0️⃣«ՈՒրարտու 09»
Մեծ սիրով շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։
Հաղթական գոլը հեղինակեց
⚽️Էրիկ Անտոնյանը
02.05.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
💥Սիրելի՛ փոքրիկներ, մայիսի 4-ին, ժամը 15:00-ին մեծ սիրով հրավիրում ենք ձեզ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ, որտեղ տեղի կունենա մանկական, զվարճալի, ուրախ կրկեսային հետաքրքիր ներկայացում։
💥Մուտքն ազատ է, սիրով կսպասենք ձեզ։
01.05.24 ԱՊՐԻԼԻՆ 30-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Զի յոյժ գեղեցիկ էր եւ երգէր ձեռամբ․․․Պատմահայր Մովսես ԽորենացիԱպրիլի 30-ին Ծովակի մշակույթի տանը օրը տոնական էր և լցված վառ ժպիտներով։ Ծովակ բնակավայրի ՛՛Art՛՛ պարային համույթի սաները՝ պարուսույց Մերի Վարդանյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ, հանդես եկան հաշվետու համերգ-միջոցառմամբ։ Հաշվետու համերգին ներկա էին Ծովակ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, Վարդենիսի համայնքապետարանի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, Ծովակի մշակույթի տան տնօրեն Շահեն Հովհաննիսյանը և այլք։Ողջույնի, շնորհավորական խոսքով հանդես եկավ Ծովակի վարչական ղեկավարը, ով մասնավորապես նշեց ու շնորհակալություն ... Մանրամասն
01.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Շնորհավո՛ր տոնդ, Հայ աշխատավոր Սրտանց և ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ, Աշխատանքի և Աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:Մշտապես արժևորվել, բարձր գնահատանքի է արժանացել աշխատավոր, բարիք արարող, ստեղծագործ մարդը՝ արդարացիորեն համարվելով պետության զարգացման հիմնասյուներից մեկը:Հարկավ, կարևոր ու գնահատելի է յուրաքանչյուրի անձնվեր, նվիրական աշխատանքը, գիտելիքները, ներուժը, անհատական ջանքը, նվիրումը, ներդրումն` իր բնագավառում։Հիրավի բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արդարացված վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու ... Մանրամասն
01.05.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող «Սևան» ազգային պարկի և հարակից տեղամասերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին տեղեկացվում է, որ սեղմ ժամկետներում աղբահանության պայմանագիր կնքեն աղբահանություն իրականացնող կազմակերպությունների հետ՝ նշված տարածքների սանիտարական վիճակի բարելավման և պահպանման նպատակով։ Պայմանագիր չկնքելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն կկիրառվի վարչական տույժ:

30.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner