Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.04.24 ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ 2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Այսօր Գյումրիի ակադեմիայում կայացավ ՀՀ 2023-2024թթ.մինչև 15 տարեկանների Բ խմբի ֆուտբոլի պատանեկան առաջնության 1️⃣7️⃣-րդ մրցափուլը։
Վարդենիսի «Անդրանիկ -09» թիմը խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակ-09»թիմի նկատմամբ:
Սիրով շնորհավորում ենք մարզիչներին և մարզիկներին ։
Գոլերի հեղինակն է
Էրիկ Անտոնյանը ⚽️⚽️⚽️
25.04.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՆ
Ապրիլի 25-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում ընդունեց Վարդենիս համայնքի անասնաբույժներին՝ <<Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի Վարդենիսի տարածաշրջանային համաճարակաբան Հովհաննիսյան Աշոտի ուղեկցությամբ։ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես Անասնաբույժի օր:Համայնքի ղեկավարը տոնական օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և մասնավորապես նշեց․ <<Անասնաբուժությունը շատ կարևոր մասնագիտություն է, մանավանդ մեր ժողովրդի համար, աշխարհի շատ երկրներ առավել օգտագործում են բուսական սնունդ, իսկ մենք՝ հայերս, ավելի շատ մսակեր ենք, ... Մանրամասն
25.04.24 ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ <<ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ 2024>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԵՐԳ
Ապրիլի 25-ին Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի աշխատակազմը՝ տնօրեն Ա․ Սաղաթելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր <<Ֆրանկոֆոնիա 2024>> ծրագրի շրջանակներում գեղեցիկ և տոնական համերգ։Տոնական միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, «SOS Chrétiens d’Orient» (SOS Արևելքի Քրիստոնյաներ) ասոցիացիայի ներկայացուցիչները և այլք։Երաժշտական դպրոցի սաները կատարեցին աշխարհահռչակ ֆրանսիացի և հայ երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաև ներկայացրին ֆրանսիական երաժշտության վերաբերյալ հետաքրքիր պատումներ։Համերգի ավարտին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը շնորհավորեց սաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ ... Մանրամասն
25.04.24 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, «Մասնավոր իրավական կենտրոն» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի կողմից՝ ի դեմս կազմակերպության հիմնադիր-տնօրեն, փաստաբան Ինգա Ավագյանի, վաղը՝ ապրիլի 26-ին, ժամը 12։00- ից մինչև 15։00-ն Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում կմատուցվի անվճար իրավաբանական խորհրդատվություն։
Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
 
 
24.04.24 ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ՝<<ԿՅԱՆՔՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է>>ԽՈՐԱԳՐՈՎ
Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի աշխատակազմի կողմից՝ տնօրեն Ք. Պետրոսյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի և Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակիցները:
Քաղաքային գրադարանի երիտասարդ և շնորհալի ընթերցողները պատշաճ և բովանդակալից ներկայացրին Բանստեղծի կյանքը և թողած գրական ժառանգությունը, ինչպես նաև հոգեթով երաժշտությունն ու հեզաճկուն պարերը ամբողջական դարձրին մշակութային միջոցառումը։
 
 
 
 
24.04.24 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր... ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց... 1915֊2024 Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր՝ ապրիլի 24-ին, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի գլխավորությամբ, Վարդենիսի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Հարություն քհն. Հունանյանը, ավագանու անդամները, ուժային կառույցների ղեկավարները, Բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքային ենթակայության և այլ հաստատությունների աշխատակիցները, ՀՀ ՊՆ զորամասի ներկայացուցիչները, այլ քաղաքացիներ հարգանքի տուրք մատուցեցին Վարդենիսի Վ․ Համբարձումյանի անվան զբոսայգու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ խոնարհելով և Վարդենիսի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner