Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից, ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին; 2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին: Ընդունելության համար կարելի դիմել մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը: Վարդենիս համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսական հետևյալ չափով` - դաշնամուրային բաժին 3000 դրամ - ջութակի բաժին 3000 դրամ - կիթառ և ակորդեոն 3000 դրամ - քանոն, շվի, դուդուկ, դհոլ, շեփոր 2000 դրամ - թառ, ուդ - կլարնետ 3000 դրամ, Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, քաղաքապետարանի հաշվի համարին: Երաժշտական դպրոցում սահմանված է ժողովրդական նվագարանների 40 անվճար տեղեր:
Վարդենիս համայնքի թիվ 1 ՄԵԴ երաժշտական դպրոցի հասցեն է ք. Վարդենիս, Երիտասարդության փողոց, հեռախոս` 094806030, տնօրեն` Աիդա Սաղաթելյան:
Վարդենիս համայնքի թիվ 2 ՄԵԴ երաժշտական դպրոցի հասցեն է 15/1 թաղամաս, Խ․ Ստեփանյան փողոց, հեռախոս՝ 077862986, տնօրեն՝ Իռա Պետրոսյան։