Վարդենիսի համայնքապետարանի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում 2025թ. մարտի 11-ին ժամը 15:00-ին տեղի կունենա համայնքային սեփականության հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքի վարձակալության մրցույթ։>> հայտարարության տեքստում փոփոխություն և լրացում կատարելու մասին։
Հայտարարության մեջ <<5-րդ կարգի վարելահողի մեկնարկային գինը 1հա-ի 4300 (չորս հազար երեք հարյուր) դրամ։>> բառերը փոխարինել <<5-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 1650 (մեկ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ:>> բառերով:
Հայտարարության մեջ <<5-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 1650 (մեկ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ:>> բառերից հետո լրացնել <<Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 4300 (չորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ: >> բառերով։