|
11.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը նոյեմբերի 12-ին, ժամը 11։00-ից մինչև 16։30 րոպե կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
|
11.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Տեղեկացնում ենք, որ Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկումների արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 % բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, իսկ մթերման կետերում՝ 160-170 դրամով։ Ընդ որում, կաթի մթերման ծավալների առումով չկան սահմանափակումներ։ Ավելին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով, հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որոնցում հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել առնվազն 1 տոննա կաթ։Լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ...
Մանրամասն |
|
|
11.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Վարդենիս համայնքի՝ քաղաք Վարդենիս և Ջաղացաձոր, Լուսակունք, Գեղաքար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լճավան, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Սոթք, Գեղամասար, Կութ, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Ազատ, Գեղամաբակ, Փոքր Մասրիկ բնակավայրերի ու հարակից հողատարածքներում կրծողների դեմ պայքարի համար իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Նշված բնակավայրերի բնակիչներին զգուշացնում ենք, որ ձեռնարկված միջոցառումներից հնարավոր է տուժեն կենդանիները: Խնդրում ենք լինել առավել զգո՛ն՝ հսկել խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին, որպեսզի տվյալ տարածքներում մուտք չգործեն։
|
|
|
10.11.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Մեր սիրելի համայնքը օրեցօր ծաղկում է և բարեկարգվում։
|
|
|
10.11.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՏԻՄ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Հարգելի՛ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողներ,շնորհավորում եմ ՏԻՄ աշխատողի օրվա առթիվ։Այս օրը խորհրդանշում է մեր համայնքների զարգացման, ժողովրդին ծառայելու և հանրային բարեկեցությունը բարձրացնելու առաքելությունը։ Ձեր ամենօրյա նվիրումն ու պատասխանատվությունը համայնքային կյանքի կայունության, արդյունավետ կառավարման և քաղաքացիների վստահության հիմքն են։Շնորհակալություն ենք հայտնում ձեր ազնիվ աշխատանքի, մասնագիտացված և համայնքային զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Թո՛ղ ձեր ջանքերը միշտ գնահատվեն, աշխատանքը լինի արդյունավետ, իսկ համայնքները՝ բարգավաճ ու ամուր։Մաղթում ենք առողջություն, ընտանիքներում՝ երջանկություն, և նոր նվաճումներ՝ ի նպաստ մեր հայրենիքի բարօրության։Հարգանքով` ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
|
Նոյեմբերի 10-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը, բաժինների պետերը, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենը։Համայնքի ղեկավարին բաժնի պետերը ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները։Համայնքի ղեկավարն անդրադարձավ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն շարունակել այն լայնածավալ աշխատանքները, որոնք ընթացել և ընթանում են՝ ուղղված տանիքների հիմնանորոգմանը, փողոցների ասֆալտապատմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը:Համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց, ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |