|
13.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Փոքր դրամաշնորհների մրցույթի մեկնարկ«Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհների շրջանակներում հայտարարվում է մրցույթ։Կարող են դիմելԾրագրի շահառու մարզերի 6 համայնքների բնակիչները .➢ Գեղարքունիքի մարզ – Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ➢ Վայոց ձորի մարզ – Վայք, Ջերմուկ, ԵղեգիսԽրախուսվում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի մասնակցությունը։Դրամաշնորհները տրամադրվում են բնաիրային (ոչ դրամական) ձևով մինչև 1,000,000 ՀՀ դրամ արժեքի սահմաններում ՝• սարքավորումների,• ...
Մանրամասն |
|
|
13.11.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԼԻԳԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
|
|
2025 թվականի հոկտեմբերի 12-ին, 13-ին Վարդենիս համայնքում տեղի ունեցան «Դպրոցականների վոլեյբոլի» խաղերը։Միջոցառմանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները, Վարդենիս քաղաքի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի աշխատակազմը՝ փոխտնօրեն Արսեն Մաթևոսյանի գլխավորությամբ։«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի նպատակներն են՝1) դպրոցականների շրջանում վոլեյբոլ մարզաձևի զարգացումը,2) տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը՝ հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով,3) դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական ...
Մանրամասն |
|
|
11.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը նոյեմբերի 12-ին, ժամը 11։00-ից մինչև 16։30 րոպե կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
|
|
|
11.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Տեղեկացնում ենք, որ Հանրապետությունում կաթի մթերման գործընթացի կարգավորման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած քննարկումների արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 3,6 % բազիսային յուղայնությամբ 1 լիտր կաթը ձեռնարկության տարածքում մթերել 185 դրամով, իսկ մթերման կետերում՝ 160-170 դրամով։ Ընդ որում, կաթի մթերման ծավալների առումով չկան սահմանափակումներ։ Ավելին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրենը կաթի մթերման նոր կետեր հիմնելու նպատակով, հանձնառու է իրականացնել լրացուցիչ ներդրումներ այն բնակավայրերում, որոնցում հնարավոր է մթերման նպատակով օրական հավաքել առնվազն 1 տոննա կաթ։Լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ...
Մանրամասն |
|
|
11.11.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Վարդենիս համայնքի՝ քաղաք Վարդենիս և Ջաղացաձոր, Լուսակունք, Գեղաքար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լճավան, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Սոթք, Գեղամասար, Կութ, Նորակերտ, Մեծ Մասրիկ, Ազատ, Գեղամաբակ, Փոքր Մասրիկ բնակավայրերի ու հարակից հողատարածքներում կրծողների դեմ պայքարի համար իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Նշված բնակավայրերի բնակիչներին զգուշացնում ենք, որ ձեռնարկված միջոցառումներից հնարավոր է տուժեն կենդանիները: Խնդրում ենք լինել առավել զգո՛ն՝ հսկել խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին, որպեսզի տվյալ տարածքներում մուտք չգործեն։
|
|
|
10.11.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Մեր սիրելի համայնքը օրեցօր ծաղկում է և բարեկարգվում։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |