Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Աշոտ Միխաիլի Հակոպքյոխվյանի դիմումը (ծնված 18.11.1987թ), որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0,32172հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ՝ որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Նորաբակ բնակավայրի 1-ին փողոց 5-րդ փակուղու 05-068-0025-0003 ծածկագրով անշարժ գույքին տրամադրել 1-ին փողոց 5-րդ փակուղի 23 հասցե:
2. Համասեփականատերերին՝ Միխաիլ Ցականի Հակոբքյոխվյանին (ծնված 15.02.1958թ), Իսկուհի Միխաիլի Հակոբկեխվյանին (ծնված 03.01.1986թ), Հայկուհի Միխաիլի Հակոբկեխվյանին (ծնված՝ 12.11.1990թ.), Թագուհի Միխաիլի Հակոբկեխվյանին (ծնված՝ 15.12.1984թ.), Կարինե Ալեքսանդրի Ղուկասյանին (ծնված՝ 27.11.1963թ.) և Աշոտ Միխաիլի Հակոպքյոխվյանին (ծնված՝ 18.11.1987թ.) պատկանող Վարդենիս համայնքի Նորաբակ բնակավայրի 1-ին փողոց 5-րդ փակուղի 23 հասցեի 1965 թվականին կառուցված բնակելի տուն՝ 86.30քմ, 1970 թվականին կառուցված անասնաշենք՝ 121.50քմ, 1960 թվականին կառուցված խորդանոց՝ 46,10քմ ճանաչել նրանց սեփականություն, իսկ 2018 թվականին կառուցված բնակելի տուն՝ 18.20քմ, 3.60քմ, 15.20քմ, պարիսպ՝ 10.80քմ, 1.10քմ, 2015 թվականին կառուցված ավտոտնակը՝ 26.40քմ որպես ինքնակամ շինություն :
3. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 0.32172հա բնակավայրի բնակելի կառուցապատման 05-068-0025-0003 ծածկագրով հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։