Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարում 2023 թվականի մայիսի 31-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները ` որոշում եմ.
1.Մրցույթում հաղթած Գենադիկ Բենիկի Ստեփանյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրում (ծածկագիր 05-019-0114-0043) 3,47332 հա, 2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության վարելահողի համար՝ 25 տարի ժամկետով:
2.Քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: