Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 542-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2025 թվականի N 542-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԵՏՈՒՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՍՅԱ ԱՐԱՄԻ ՄԱՂԱՔՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ, 31-րդ հոդվածի 9-րդ, ՀՀ <<Աշխատանքային օրենսգրքի>> 109-րդ հոդվածի 1․1), 112-րդ հոդվածի 2.1 կետերի դրույթներով և հիմք ընդունելով Ասյա Մաղաքյանի անձնական դիմումը՝ որոշում եմ.

1․2025 թվականի օգոստոսի 29-ից Տրետուք բնակավայրի վարչական ղեկավար Ասյա Արամի Մաղաքյանին իր դիմումի համաձայն ազատել զբաղեցրած պաշտոնից և լուծել նրա հետ 15.07.2025 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը։

2․Մինչև թափուր պաշտոնի համալրումը Տրետուք բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել՝ Կուտական բնակավայրի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանին:

3․Վարդենիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանին՝ կատարել համապատասխան վճարում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner