Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով <<Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խլոյանի դիմումը որոշում եմ.
1.Թույլատրել` <<Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն>> ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրեն Ռուբեն Խլոյանին՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի՝ Անդրանիկի փողոց 4-րդ նրբանցք 1 հասցեում կառուցել ջերմոց:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: