Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 2024-2025 թվականների ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգի կապակցությամբ՝ 2025 թվականի Վարդենիս համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից համայնքի 29 դպրոցներին հատկացնել 1 320 000 /մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ միանվագ գումար՝ համաձայն հավելվածի:
2.«Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացնել՝ 100.000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ
3.«Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ» ՍՊԸ-ին հատկացնել՝ 100.000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ
4.Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտներին հանրապետության տարածքում էքսկուրսիա կազմակերպելու համար հատկացնել՝ մինչև 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, որպես շրջանավարտներին համայնքապատկան տրանսպորտով տեղափոխման վճար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։