Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 6-րդ փողոց 1/3 հասցեի (ծածկագիր 05-051-0019-0104, սեփականության իրավունքի վկայական 29032023-05-0032) 0.16248հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 6-րդ փողոց 1/4 հասցեի (ծածկագիր 05-051-0019-0105, սեփականության իրավունքի վկայական 29032023-05-0031) 0,10318հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
3. Մեկնարկային գինը սահմանել՝1քմ-ի համար 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ (16-րդ գոտի):