Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Սոթք բնակավայրի 1-ին փողոց 3-րդ նրբանցք 13 հասցեի (ծածկագիր 05-080-0021-0007, սեփականության իրավունքի վկայական16042024-05-0027) 0,1444հա բնակավայրի հողամասից առանձնացնել 0,10636 հա հողամաս և օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 18/2 հասցեի (ծածկագիր 05-051-0040-0021, սեփականության իրավունքի վկայական 25102024-05-0034) 0,00975հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
3. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ (15-րդ գոտի):
4. Մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր ՀՀ դրամ (16-րդ գոտի):
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։