Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին ,սոցիալական հատուկ արտոնություններ՝ 10,07,01 գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 200,0 հազ.դրամ, այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4819 տնեսագիտական դասակարգման հոդվածին ՝Գեղարքունիք ՋՕԸ-ին նվիրատվություն տալու՝ Վարդենիս համայնքի ջրհան պոմպերի տրանսֆորմատային ենթակայանների համար յուղ ձեռք բերելու նպատակով:
2.Քննարկելով Աստղավարդ ՀԿ-ի դիմում խնդրանքը թույլատրել համայնքի ղեկավարին, Աստղավարդ ՀԿ-ին նվիրված երկու Ֆորդ մակնիշի միկրոավտոբուսների շահագործման և պահպանման նպատակով Վարդենիս համայնքի աշխատակազմի հաստիքային ցուցակում ավելացնել երկու վարորդների հաստիքային միավոր,իսկ ֆինանսական ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները,համայնքի պահուստային ֆոնդից նշված վարորդներին 4111 տնտեսագիտական հոդվածով որպես աշխատավարձ հատկացնել1344 000 դրամ,դիզ վառելիքի և քսայուղերի ձեռք բերման համար հատկացնել630000 դրամ 6264 տնտեսագիտական հոդվածով, ինչպես նաև կատարել ապահովագրության, տեխզննման և գրանցման ծախսերը 260 000 դրամ: Ընդամենը 2234000 դրամ:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին <<ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻԳ ԳՈԼԴ>> ՍՊԸ կողմից հատկացված 3579000դրամը ուղղելու համայնքում իրականացվող միայն սպորտ միջոցառումների անցկացման և սպորտի զարգացման նպատակով: