Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Վարդան Վաղարշակի Հայրապետյանի դիմումը որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղու փողոց 31 հասցեի անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2124913 հաստատված 28.08.2006թ համաձայն կից հատակագծի բաժանել և բաժանվող 0,1423հա անշարժ գույքին տրամադրել Սոթք բնակավայր Խճուղու փողոց 26 հասցե, 0,043 հա անշարժ գույքին տրամադրել Սոթք բնակավայր Խճուղու փողոց 26/1 հասցե:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: