Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0115-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2025 թվականի N 0115-Ա

ԵՐԱՆՈՒՀԻ ՕՆԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 14 ՀԱՍՑԵԻ 05-005-0179-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 17 ԱՊՐԻԼԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 0266-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի N 88 որոշմամբ հաստատված կարգով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 38.1-րդ հոդվածով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի գլխավոր հատակագիծը, <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ -ի կողմից տրված 11.03.2024 թվականի եզրակացությունը և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 14 հասցեում գտնվող <<բաղնիք, կաթսայատուն>> գույքերի գործառնական նշանակությունը փոփոխել՝ որպես <<խանութ>>, իսկ 0,11582 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի՝ հասարակական կառուցապատման: 

2. Կատարել հողամասի սահմանների ուղղում համաձայն ներկայացվող հատակագծի:

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 14 հասցեի 05-005-0179-0007 ծածկագրով 0,11582 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի կողմից 2020 թվականին 0,11582 հա հողամասում ինքնակամ կառուցված խանութ՝ 273,0 քմ (ներքին մակերես խանութ՝ 210,8քմ), աստիճանահարթակ՝ 3,9 քմ, 2002 թվականին կառուցված անավարտ շինություն՝ 38,8 քմ (ներքին մակերես անավարտ շինություն՝ 32,5քմ), 2013 թվականին կառուցված սան հանգույց՝ 4,8 քմ (ներքին մակերես սան հանգույց՝ 3,0 քմ), 1965 թվականին կառուցված աստիճանահարթակ՝ 14,4 քմ, 2000 թվականին կառուցված պարիսպ՝ 4,50 քմ (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023EU8UUZ) շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի սեփականությունը:

4. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

4.1 Խանութ՝ 273,0 քմ x 20000 x 0,1209 = 660150 դրամ

4.2 Աստիճանահարթակ՝ 3,9 քմ x 20000 x 0,1209 = 9450 դրամ

4.3 Անավարտ շինություն՝ 38,8 քմ x 20000 x 0,1209 = 93850 դրամ

4.4 Սան հանգույց՝ 4,8 x 20000 x 0,1209 = 11610 դրամ

4.5 Դուռ պատուհան՝ 20 հատ x 10000 x 0,1209 = 24200 դրամ

4.6 Աստիճանահարթակ՝ 14,4 քմ x 20000 x 0,1209 = 34850 դրամ

4.7 Պարիսպ՝ 4,5 քմ x 20000 x 0,1209 = 10900 դրամ

4.8 Ընդամենը 845010 (ութ հարյուր քառասունհինգ հազար տաս) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի համայնքային բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար՝-900155101208):

4.9 Ինքնակամ կառույցների օրինականացման համար 799260 (յոթ հարյուր ինսունինը հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ գումարը 16.05.2024 թվականի N 240516084899037 անդորրագրով վճարվել է:

5. 1158,2 քմ մակերեսով հողամասի կադաստրային արժեքը (14-րդ գոտի 1քմ 1221դրամ), որը կազմում է 1414165 (մեկ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ, պետք է մուծվի համայնքային բյուջե (հաշվեհամար՝ - 900155101679):

6. Չեղյալ համարել Վարդենիս համայնքի ղեկավարի 17 ապրիլի 2024 թվականի N 0266-Ա որոշումը։

7. Կատարել իրավունքի պետական գրանցում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 50

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner