|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 օգոստոսի 2025 թվականի N 117-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախող երեխաների համար պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեի 1․6․1-ի դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 3․ 500․ 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -21 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԻԲՅԱՆ ՆԻՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|