Ղեկավարվելով՝ << Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի պահանջներով և Վարդենիս համայնքի ավագանու 24.01.2025թ. N 2-Ն որոշման և հիմք ընդունելով <<ԻՄԻՋ Մ․ Գ․ >> ՍՊԸ-Ի տնօրեն Աշոտ Կարապետյանի 24/06/2025 թվականի դիմում-հայտը որոշում եմ՝
1.Թույլատրել <<ԻՄԻՋ Մ․ Գ․>> ՍՊԸ-ին Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի 1/2 հասցեում, հանրախանութի մոտ գտնվող գովազդային վահանակի վրա Ա կողմում 18 ք/մ մակերեսով տեղադրված գովազդի ժամկետը երկարաձգել՝ մինչև 31/07/2025 թվականը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: