Ղեկավարվելով <<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի, համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով 10.05.2024 թվականի հանրային քննարկման արձանագրությունը համայնքի ավագանին որոշում է՝.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 2-րդ փողոց անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Լեռնիկ Ղազարյանի անվամբ:
2.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 4-րդ փողոց անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Կամո Հովհանյանի անվամբ:
3.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 1-ին փողոց անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սամո Ղազարյանի անվամբ:
4.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 3-րդ փողոց անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Արշակ Սարգսյանի անվամբ:
5.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ բնակավայրի 5-րդ փողոց անվանակոչել Արցախյան 1-ին պատերազմում զոհված Սեյրան Սարոյանի անվամբ:
6. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: