Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0426-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2025 թվականի N 0426-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 31 ՀԱՍՑԵԻ 05-005-0063-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,120 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ 0,120 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0,05615 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին 28 հունիսի 2008 թվականի ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021 թվականի թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Սեյրան Աշոտի Ժամհարյանի (ծնված՝ 01.04.1958 թ.) դիմումը, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ փաստացի օգտագործվող 0,17615 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

1. Սեյրան Աշոտի Ժամհարյանին (ծնված՝ 01.04.1958 թ.) և համասեփականատերեր՝ Ալվարդ Ռազմիկի Ժամհարյանին (ծնված՝ 21.11.1962թ.), Սասուն Սեյրանի Ժամհարյանին (ծնված՝ 02.10.1982թ.), Մխիթար Սեյրանի Ժամհարյանին (ծնված՝ 28.01.1984թ.) և Արևիկ Սեյրանի Ժամհարյանին (ծնված՝ 21.11.1990թ.) պատկանող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Հ. Թումանյան փողոց 31 հասցեում 1984 թվականին կառուցված բնակելի տուն՝ 139,80քմ և 48,80 քմ, աստիճանահարթակ՝ 60,30 քմ և անասնաշենք՝ 80,60 քմ ճանաչել օրինական, որպես նրանց սեփականություն:

2. Սեփականատերերին հատկացված 0,10 հա տնամերձ հողամասը և նրա 20%-ը, ընդամենը՝ 0,120 հա՝ ճանաչել Սեյրան Աշոտի Ժամհարյանի, Ալվարդ Ռազմիկի Ժամհարյանի, Սասուն Սեյրանի Ժամհարյանի, Մխիթար Սեյրանի Ժամհարյանի և Արևիկ Սեյրանի Ժամհարյանի սեփականություն: 

3. Ավել օգտագործվող 561,50 քմ հողամասը կադաստրային արժեքի 30 %-ով՝ (15-րդ գոտի 792 դրամ) 1քմ-ն 237,6 ՀՀ դրամ ընդամենը՝ 133450 (մեկ հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներ՝ Սեյրան Աշոտի, Ալվարդ Ռազմիկի, Սասուն Սեյրանի, Մխիթար Սեյրանի և Արևիկ Սեյրանի Ժամհարյաններին:

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 6

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner