Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի՝ 94-րդ հոդվածի 2-րդ կետով, 95-րդ հոդվածի 2-րդ կետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը VIII բաժնի 72-րդ կետը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի <<Բանավան>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 16 հունվարի 2025թ․-ի <<Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին>> թիվ 4 որոշումը և Նազելի Հարությունյանի անձնական դիմումը ` որոշում եմ.
1․2025թ․ հունվարի 17-ից Նազելի Մելսիկի Հարությունյանին նշանակել <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի <<Բանավան>> մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում և նրա հետ 5 /հինգ/ տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր։
2.Աշխատավարձը՝ համաձայն սահմանված պաշտոնային դրույքաչափի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: