Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0452-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2024 թվականի N 0452-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 1 ՀԱՍՑԵԻ 0,19803 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 10.06.2008թ. <<Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՕ-117-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության 27.04.2010թ. ՀՕ-50-ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի 18.04.2021թ. թիվ 75-ն հրամանով, հիմք ընդունելով Վաղարշակ Խաչիկի Խաչատրյանի դիմումը (ծնված՝ 02.06.1955թ.), 13.06.2024 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգական գործ 153, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի հատակագծերը և այն հանգամանքը, որ բնակավայրերի՝ բնակելի կատուցապատման 0,19803 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`որոշում եմ. 

1.Լալա Վանոյի Խաչատրյանի ժառանգորդ՝ Վաղարշակ Խաչիկի Խաչատրյանին (ծնված՝ 02.06.1955թ.) և համասեփականատերեր Քրիստինե Վաղարշակի Խաչատրյանին (ծնված՝ 22.12.1978թ.), Գուրգեն Վաղարշակի Խաչատրյանին (ծնված՝ 01.04.1986թ.) պատկանող Ակունք բնակավայր, 6-րդ փողոց, 1-ին փակուղի 1 հասցեում գտնվող հողամասում 1986 թվականին կառուցված բնակելի տուն՝ 124.40քմ, աստիճանահարթակ՝ 30.60 քմ, նկուղ՝ 8,40 քմ և 19,80 քմ ճանաչել նրանց սեփականություն:

2. Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող Ակունք բնակավայր, 6-րդ փողոց, 1-ին փակուղի 1 հասցեի (ծածկագիր՝ 05-008-0069-0007) բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման 0,19803 հա հողամասը համաձայն 26.12.2002թ. ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի ճանաչվել է նրանց սեփականություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner