Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2013 թվականի N 91-Ա

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը>> կետով,  <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով  <<Վարդենիս քաղաքի  թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> և <<Վարդենիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների կանոնադրության 5-րդ և 6-րդ կետերի դրույթները՝ համայնքի ավագանին որոշում է. 

1. <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>>, <<Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկապարտեզ>> և <<Վարդենիս քաղաքի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ներ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել ամսեկան 3000 ՀՀ դրամ կամ համարժեք սնունդ: 

2. <<Վարդենիս քաղաքի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողական վճարները  սահմանել ամսեկան1500 ՀՀ դրամ: 

3.Սահմանել ծնողական վճարների հետևյալ արտոնությունները՝

1) Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

2) Մեկ ընտանիքից նույն կազմակերպություն հաճախող 3-րդ երեխայից սկսած:

3) Նույն կազմակերպությունում դասավանդող ուսուցիչների երեխաներին:

4) Մանկուց հաշմանդամ երեխաներին:

5) Արցախյան ազատամարտի 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամների երեխաներին:ՙ 

4 ՈՒժը կորցրած ճանաչել Վարդենիսի քաղաքային համայնքի ավագանու  27 դեկտեմբերի 2012 թվականի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄԻՏԱՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N94-Ա որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -13

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԼՈՅԱՆ ԳԵՂԱՄ

ԽՉԵՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՏԱՐՈՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՅԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՏՈՄ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԼՈԴՅԱ ԽԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner