Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝.
1.Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին ,սոցիալական հատուկ արտոնություններ՝ 10,07,01 գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 400,0 հազ.դրամ, այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4819 տնեսագիտական դասակարգման հոդվածին,համայնքների միությանը անդամակցելու անդամավճար վճարելու համար:
2. Վարդենիս քաղաքի <Բանավան> մակապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործարկման հետ կապված թույլատրել համայնքի ղեկավարին, նշված մանկապարտեզի գործունեությունը ապահովելու նպատակով,համայնքի վարչական բյուջեի 01.06.01./ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/գործառնական դասակարգմաՆ 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 13 200,0 հազար դրամ այն ավելացնելով 09.01.01 /նախադպրոցական տարրական ընդհանուր կրթություն/գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին: