Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի միջև 11․06․2010 թվականին կնքված հողամասի վարձակալության N 1-Ա պայմանագիրը և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1․Վարդենիս համայնքի ավագանու 29 ապրիլի 2025 թվականի «Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատեսքը կառուցապատման իրավունքով տրամադրելու թույլատվություն տալու և տարեկան վարձավճարի դրույքաչափ սահմանելու մասին» N 64-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) որոշման 2-րդ կետի` «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 17 տարի ժամկետով՝ մինչև 2042 թվականի հոկտեմբերի 18-ը՝ համաձայն 02 փետրվարի 2023 թվականին տրված 2012 թվականի հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման N ԼՎ -189 ակտի փոփոխության» բառակապակցությունը փոխարինել «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 10 տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականի հունիսի 11-ը՝ համաձայն 11 հունիսի 2010 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի» բառակապակցությամբ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։