Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2025 թվականի N 9-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմնա մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի և  «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172521, N 01172522 և N 01172524 հաշվետվությունները, նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցները կրճատվել են համայնքի հաշվեկշռից ու պահպանությունը նպատակահարմար չէ, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 2004 թվականի արտադրության LEXUS GX 470 մակնիշի (589 AS 61), 1998 թվականի արտադրության ГАЗ-3110 մակնիշի (257 US 35) և 2010 թվականի արտադրության VAZ 21214-147-20 մակնիշի (301 US 35) մարդատար ավտոմեքենաները օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:

Մեկնարկային գները սահմանել համաձայն <<Ա․Գ․ ԷՍԹԵՅԹ>> ՍՊԸ-ի շուկայական արժեքի գնահատման N 01172521, N 01172522 և N 01172524 ակտերի՝ համապատասխանաբար LEXUS GX 470-4700000 /չորս միլիոն յոթ հարյուր հազար /, ГАЗ-3110-180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ և VAZ 21214-147-20 - 850000 /ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2.Համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին հանձնարարել նախապատրաստել փաստաթղթեր աճուրդ կազմակերպելու համար:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -21

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(97.88 Կբ)
(97.38 Կբ)
(1.25 Մբ)
(1.29 Մբ)
(97.63 Կբ)
(1.25 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner