Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76, 77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 05-051-0108-0054 ծածկագրով 1,26881հա գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 05-051-0102-0006 ծածկագրով 5,39053հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
3․ Հաստատել վարձակալության տրամադրվող՝ 2-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 7400 (յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ