Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-080-0040-0003 ծածկագրով 0,07435 հա և 05-080-0040-0015 ծածկագրով 0,0675 հա հողամասերը ներկա դրությամբ սեփականաշնորհված չեն` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0040-0003 կադաստրային ծածկագրով 0,07435 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 05-080-0040-0015 կադաստրային ծածկագրով 0,0675 հա բնակավայրերի այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Սույն որոշմամբ Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչված Սոթք բնակավայրի 05-080-0040-0003 ծածկագրով 0,07435 հա և 05-080-0040-0015 ծածկագրով 0,0675 հա հողամասերը միավորել, որպես անշարժ գույքի մեկ միավոր:
4. Միավորված 0,14185 հա հողամասին տրամադրել՝ Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք 13 հասցե:
5. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք 13 հասցեի 0,14185 հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:
6. Կատարել իրավունքի պետական գրանցում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: