Ղեկավարվելով <<տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի հողային օրենսգրքի 90-րդ և 95-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով Արտեմ Սաղաթելյանի 16․04․2025թ-ի դիմումը 2025թ-ի ապրիլի երկուսին ըստ օրենքի տրված ժառանգական վկայագիրը ժառանգության գործ 71 որոշում եմ։
1․Վարդենիս համայնքի նախկին բնակիչ այժմ հանգուցյալ Հուրհեր Վանուշի Սաղաթելյանի 2005թ-ի օգոստոսի չորսի վարձակալության պայմանագրով Վարդենիս համայնքի Ներքին Շորժա բնակավայրից վարձակալված 4,0հա խոտհարքը պայմանագրում մնացած ժամկետով և վարձավճարով վարձակալությամբ տրամադրել հանգուցյալ Հուրհեր Վանուշի Սաղաթելյանի իրավահաջորդ առաջի հերթի ժառանգորդ Արտեմ Հուրհերի Սաղաթլյանին։
2․ 4,0հա խոտհարքի տարեկան վարձավճարի չափը՝ 19320 (տասնիննը հազար երեք հարյուր քսան) դրամ։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։