Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1․ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Սեսմանուկյան 3 հասցեի շենքի կողային հատվածից Չարենցի 50/1 հասցեում գտնվող մանկապարտեզ տանող 200 մ2 ճանապարհային հատվածի կառուցման համար համայնքի ֆոնդային բյուջեի 1․6․1 գործառնական դասակարգման ծրագրի 5112 տնտեսակգիտական հոդվածից թույլատրել կատարելու 3 000 000(երեք միլիոն) դրամի շինարարական աշխատանքներ։
2․Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 120-Ա որոշման 2-րդ կետը: