Ղեկավարվելով ՀՀ կառավարության 25 օգոստոսի 2005 թվականի N 1705-Ն որոշմամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-065-0147-0001 ծածկագրով գյուղատնտեսական արոտավայրը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ
1.Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ 05-065-0147-0001 ծածկագրով 0.70318 հա գյուղատնտեսական արոտավայրը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2.Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: