Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2022թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Ելնելով անհրաժեշտությունից՝ և նկատի ունենալով այն հանգամանքը,որ 2022թ-ի ընթացքում հնարավոր չի ամբողջությամբ գանձել Վարդենիս համայնքի 2022թ.-ի համար հաստատված բյուջեում հողի վարձավճարների, ֆիզ.անձանց պատկանող տրանսպորտային միջոցների և ֆիզ,անձանց պատկանող անշարժ գույքի համար նախատեսված նախորդ տարիներից չգանձված ապառքների գումարները ,առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները, վարչական բյուջեի եկամտային մասում պակասեցնել հողի վարձավճարների ապառքից 20,0 մլն ՀՀ դրամ, ֆիզ,անձանց պատկանող անշարժ գույքի ապառքից 5,0 մլն ՀՀ դրամ և ֆիզ,անձանց պատկանող տրանսպորտային միջոցների ապառքից 5,0 մլն ՀՀ դրամ, ընդամենը 30,0 մլն ՀՀ դրամ, միաժամանակ վարչական բյուջեի ծախսային մասում կատարելով հետևյալ փոփոխությունները 1,1,1,51 գործառնական դասակարգման 4111 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 30,0 մլն ՀՀ դրամ;
2․ 1.1.1.51 գործառնական դասակարգման 4212 տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 400,0 հազար ՀՀ դրամ։ 4252 տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 500,0 հազար ՀՀ դրամ և 4264 տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 1500,0 հազար ՀՀ դրամ։
3․ 6.4.1.60 գործառնական դասակարգման 4212 / էներգետիկ ծախսեր/ տնտեսագիտական դասակարգման հոդվածին ավելացնել 5000,0 հազար ՀՀ դրամ:
4. 9.1.1.51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին Լուսակունքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ավելացնել 3010,3 հազար ՀՀ դրամ:
5. 8.2.3.51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին Ծովակի մշակույթի պալատի համար ավելացնել 800,0 հազար ՀՀ դրամ և Ակունքի մշակույթի պալատի համար ավելացնել 800,0 հազար ՀՀ։
6. 9.1.2. 51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցին ավելացնել 400,0 հազար ՀՀ դրամ։
7. 9.5.1.51 գործառնական դասակարգման 4239 տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ Վարդենիսի թիվ 1 ՄԵԴ -ին ավելացնել 3750,0 հազար ՀՀ դրամ։
8. Միաժամանակ պակասեցնել 4.5.1.51 գործառնական դասակարգման 4213 տնտեսագիտական դասակարգման հոդվածից 16160,3 հազար ՀՀ դրամ։
9. 1.6.1.60 գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 20,0 մլն ՀՀ դրամ, այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 5121 տնտեսագիտական հոդվածին: