Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 2-32 եզրակացությունը, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2367-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0018-0004 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գյուղատնտեսական արտադրական 0.0945 հա հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 05-051-0018-0004 ծածկագրով <<արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների>> գյուղատնտեսական արտադրական 0.0945 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել <<բնակավայրերի>> բնակելի կառուցապատման:
3. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոցի 05-051-0018-0004 կադաստրային ծածկագրով 0.0945 հա հողամասին տրամադրել 1-ին փողոց, 31/2 հասցե:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: