Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, 24.10.2024 թվականի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, համայնքի ավագանին որոշում է.
1․Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից /հոդված 4729/ տրամադրել դրամական հատուցում՝ փոխանցում կատարելով դեղատուն և /կամ/ բժշկական հաստատություն առողջական խնդիրներ ունեցող Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար.
1) Հարություն Ալեքսանդրի Սառաջյան /Այրք/ 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ
2) Վաչագան Հրաչիկի Ասլանյան /Ծովակ/ 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ
2.Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից /հոդված 4729/ տրամադրել դրամական հատուցում՝ անձի տեղափոխման կազմակերպման և /կամ/ տեղափոխման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչներին.
1) Էլմիրա Սուրենի Բաղմանյան /Կութ/ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ
2) Հայկ Վանիկի Մանուկյան /Ակունք/ 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ
3․Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից /հոդված 4729/ կացարանը վերակառուցելու (կացարանով ապահովելու) համար տրամադրել փոխհատուցում՝ շինանյութի տեսքով Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակչին՝
1) Մամիկոն Սամոյի Մարտոյան /Վարդենիս/100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։