Ղեկավարվելով ՀՀ կառավարության 7 սեպտեմբերի 2006 թվականի N 1346-Ն որոշմամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-008-0276-0001 ծածկագրով գյուղատնտեսական արոտավայրը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի 05-008-0276-0001 ծածկագրով գյուղատնտեսական արոտավայրը 1.135հա ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2.Կատարել իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: