Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․
Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Խաչաղբյուր բնակավայրի 1 հասցեի՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 1հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 24012024-05-0068)՝ համայնքի աղբահանության իրականացնելու համար անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին:
2.Համայնքային սեփականություն հանդիսացող Ծովակ բնակավայրի 2 հասցեի՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 1հա հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 24012024-05-0081)՝ համայնքի աղբահանություն իրականացնելու համար անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: