Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների դրույթներով և պայմանավորված անհրաժեշտությամբ՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 29-ի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասից <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ին սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու համաձայնություն տալու մասին>> N 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետում՝ <<0․2615>> թվերը փոխարինել <<0․02615>> թվերով
2) որոշման 2-րդ կետում՝ <<0․2615 հա՝ 130800 (մեկ հարյուր երեսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ>> թվերը և բառերը փոխարինել <<0․02615 հա՝ 13080 (տասներեք հազար ութսուն) ՀՀ դրամ>> թվերով և բառերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։