Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով «Վարդենիս համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 51-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 6 արձանագրությունը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է
Հաստատել Վարդենիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու անդրանիկ նիստի օրակարգը՝ բաղկացած 3 հարցից․
1․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
3․ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ