Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ և 53-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 7 հուլիսի 2005 թվականի N 1053-Ն որոշումը` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի 05-023-0108-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2.72271 հա վարելահողը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի 05-023-0108-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2.01751 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի 05-023-0108-0001 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2.01751 հա <<այլ հողատեսք>>-ի գործառնական նշանակությունը փոփոխել որպես <<վարելահողի>>:
4. Սույն որոշամն 1-ին և 2-րդ կետերով համայնքային սեփականություն ճանաչված հողամասերը միավորել որպես անշարժ գույքի մեկ միավոր և ներկայացնել պետական գրանցման սույն որոշմանը կից հատակագծին համապատասխան:
5. Կատարել իրավունքի պետական գրանցում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: