|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հուլիսի 2025 թվականի N 0465-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՐԵՏՈՒՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ 15․08․2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 62 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19 մարտ 2015 թվականի N 596 որոշմամբ հաստատված կարգը և <<ԿԱՌՈՒՅՑ>> ՍՊԸ տնօրենի Տ. Պողոսյանի 24.06.2025 թվականի գրությունը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար տրված 15․08․2024 թվականի թիվ 62 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 3 ամսով՝ մինչև 24.09.2025 թվականը` ավարտական ակտ ստանալու համար:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողոգտագործման և հողաշինության բաժնի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|