Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով , Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 201-րդ և 216-րդ հոդվածներով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով <<ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ>> ՍՊ ընկերության տնորեն Լյովա Գևորգյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թույլատրել համայնքի ղեկավարին.
1.Վարդենիս Համայնքի սեփականություն հանդիսացող 05-005-1457-0002 ծածկագրով 0,93468հա, 05-005-0411-0052 ծածկագրով 0,0542հա, 05-065-0145-0024 ծածկագրով 1.49971 հա, 05-065-0145-0021 ծածկագրով 0.11965 հա, 05-065-0147-0018 ծածկագրով 0,04474 հա, 05-065-0145-0017 ծածկագրով 0,31128 հա, 05-065-0145-0022 ծածկագրով 0,08166 հա հողամասերը՝ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ՄՈԴՈՒԼ-ՍԱՆ>> ՍՊ ընկերությանը՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝ սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-005-1457-0002 ծածկագրով 0,93468հա՝ 306570 (երեք հարյուր վեց հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ, 05-005-0411-0052 ծածկագրով 0,0542հա՝ 18730 (տասնութ հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամ, 05-065-0145-0024 ծածկագրով 1.49971 հա՝ 491900 (չորս հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր ) ՀՀ դրամ, 05-065-0145-0021 ծածկագրով 0.11965 հա՝ 39300 (երեսունինը հազար երեք հարյուր ) ՀՀ դրամ, 05-065-0147-0018 ծածկագրով 0,04474 հա՝ 14700 (տասնչորս հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ, 05-065-0145-0017 ծածկագրով 0,31128 հա՝ 102000 (մեկ հարյուր երկու հազար) ՀՀ դրամ, 05-065-0145-0022 ծածկագրով 0,08166 հա՝ 26800 (քսանվեց հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ: