Ղեկավարվելով ՀՀ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով՝ որոշում եմ․
1. 2025 թվականի մարտի 04-ին ժամը 12:00-ին հայտարարել Հայաստանի Հանրապետության Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի մրցույթ.
1) Աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2.2-2):
2.Մրցույթի մասին հայտարարությամբ հանդես գալ զանգվածային տեղեկատվության միջոցով, ինչպես նաև http:/www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։