Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ և 79-րդ կետերի պահանջները, որոշում եմ.
Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի հունվարի 16-ին նշանակված կրկնակի մրցույթն անցկացնող հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝
1) Ահարոն Աղաբեկի Խաչատրյան– Վարդենիս համայնքի ղեկավար
2) Վարուժան Վարազդատի Ավետիսյան– Վարդենիս համայնքի ավագանու անդամ
3) Գեղամ Գևորգի Չարվադարյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄ և սպորտի վարչության գլխավոր մասնագետ
4) Համբարձում Սարիբեկի Սաֆարյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄ և սպորտի վարչության գլխավոր մասնագետ
5) Մարո Ամուրի Արզոյան –Գիտական հաստատությունների ներկայացուցի - Վանևան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի։
2.Հանձնաժողովի նիստերի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Մուրադյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: