Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 35 հասցեի (ծածկագիր 05-051-0018-0040, սեփականության իրավունքի վկայական 16112023-05-0033) 0,37հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
1.1 Մեկնարկային գինը սահմանել, կադաստրային արժեքի 1քմ-ի համար 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ (16-րդ գոտի):
2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոցի 16/3 հասցեի (ծածկագիր 05-005-0087-0174, սեփականության իրավունքի վկայական 01092023-05-0013) 0.007հա բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
1.1 Մեկնարկային գինը սահմանել, կադաստրային արժեքի 1քմ-ի համար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ (15-րդ գոտի):